Արտադրություն



2009թ-ը  Բարսիս  ընկերության պատմության մեջ շատ կարևոր տարեթիվ է: 

Հենց այդ ժամանակ որոշվեց հիմնել պոլիմերային խողովակների արտադրություն: Գաղափարը լավն էր, իրականացումն՝ ավելի լավ, կարելի է ասել հիանալի: Հիմնվեց Kaldo ապրանքանիշի խողովակների արտադրությունը: Նման որակի խողովակների մուտքը շուկա, կարծես, վաղուց սպասված էր, քանի որ դրանք գտան իրենց արդյունավետ կիրառումը հայաստանյան բնակարաններում ու գրասենյակներում:

 

 

Դրանք ստացվում են բարձրակարգ, եվրոպական չափանիշներին համապատասխան հոսքագծերով, բացառապես որակյալ հումքից: Արտադրությունում ներդրված է որակի կառավարման ISO 9001 2008 միջազգային համակարգը:



Արտադրվում են 16 -63մմ չափի բարձրորակ խողովակներ, որոնք անխափան ու անթերի  աշխատում են 50 տարուց ավելի։ Այստեղ գործում է բոլոր անհրաժեշտ սարքավորումներով հագեցած լաբորատոր բաժինը, որտեղ իրականացվում է ինչպես հումքի,այնպես էլ ալյումինե ժապավենների և արդեն պատրաստի արտադրանքի վերահսկողություն, ընթացիկ ու վերջնական փորձարկումներ։