Մեր մասին

2008թ-ին Բարսիս ընկերությունը
հիմնեց Կալդո ապրանքանիշը` նպատակ ունենալով
շուկան համալրել բացառապես որակյալ ապրանքներով: Ներկայումս այս ապրանքանիշի ներքո
իրենց ոլորտում մասնագիտացված առաջատար արտադրողներից ներմուծվում և Հայաստանյան շուկային
են առաջարկվում մարտկոցներ, պոլիպրոպիլենային և մետաղյա կցամասեր, փականներ, պոմպեր,
լվացարաններ, ծորակներ, ճկախողովակներ, ցնցուղներ…Եվրոպական տեխնոլոգիայով և կորեական
բարձրակարգ հումքով ընկերությունը Հայաստանում կազմակերպում է նաև խողովակների արտադարություն:
Մետաղապոլիմերային և պոլիպրոպիլենային
խողովակների արտադրության գործընթացն իրականացվում է եվրոպական ստանդարտներով, բարձր
արտադրողականություն ապահովող ավտոմատ հոսքային գծերով: Կալդո ապրանքանիշով արտադրվում
են ջեռուցման և ջրամատակարարման համակարգերում կիրառելի տարբեր չափերի և նշանակության խողովակներ՝ նախատեսված տաք և սառը ջրի, հեղուկ
և գազային նյութերի փոխադրման համար. Հոսքային
գծերից առաջինը նախատեսված է 20-63 մմ արտաքին տրամագծով, միջանկյալ ալյումինե շերտով
պոլիպրոպիլենային խողովակների թողարկման համար։ Երկրորդը արտադրում է 20-63 մմ արտաքին տրամագծով, պոլիպրոպիլենային խողովակներ, իսկ երրորդը՝ 16- 32 մմ արտաքին տրամագծով, միջանկյալ ալյումինե
շերտով պոլիէթիլենային խողովակներ։ 16 մմ արտաքին տրամագծով խողովակը նախատեսված է հատուկ տաք հատակի համար։
Արտադրությունում ներդրված է որակի կառավարման ISO9001:2008 միջազգային համակարգը: Արտադրամասին կից գործում է բոլոր անհրաժեշտ մասնագիտացված սարքավորումներով հագեցած լաբորատոր բաժինը, որտեղ իրականացվում են ինչպես հումքերի և ալյումինե ժապավենների որակի համապատասխանելիության վերահսկողություն, այնպես էլ արդեն պատրաստի արտադրանքի ընթացիկ և վերջնական փորձարկումներ: Շերտերի միջև կպչողականության ամրության ստուգում, ջերմային միակցման որակի ստուգում, և մի շարք այլ երկարատև ու կարճատև փորձարկումներ, հատուկ սարքավորումների օգնությամբ:
KALDO-ի պոլիպրոպիլեենային կցամասերը և փականները KALDO խողովակների հետ համահունչ են աշխատում և մոնտաժային աշխատանքների ընթացքում ոչ մի ավելորդ անհարմարություն չի առաջանում, քանի որ դրանք պատրաստված են միևնույն հումքից: Ջեռուցման համակարգի արդյունավետությունն ու երկարակեցությունն ապահովելու համար Կալդոյի մասնագետները խորհուրդ են տալիս մոնտաժման ժամանակ KALDO խողովակների հետ օգտագործել մասնավորապես KALDO կցամասեր:
Կալդոն շուկային է առաջարկում զանազան
ճկախողովակներ՝ լվացարանի, լվացքի մեքենայի, լոգարանի ջրամատակարարման մոնտաժն ապահովելու
համար: Կալդո ճկախողովակի առավելություններից է այն, որ ներքին ռետինե խողովակը
EPDM հատուկ տաք ջրի համար նախատեսված ջերմակայուն նյութից է պատրաստված, ինչը երաշխավորում
է դիմացկունությունը բարձր ջերմաստիճանի դեպքում,
իսկ արտաքին հյուսվածքը պատրաստված է չժանգոտվող պողպատից, ինչը խողովակը զերծ
է պահում կոռոզիայից։ Առաջարկվում են նաև մետաղյա
ճկախողովակներ նախատեսված գազի և ջրի
մոտնաժման համար:
KALDO-ն ունի էներգախնայող, գործածման
տեսանկյունից պարզ և դիմացկուն ջրի պոմպերի լայն տեսականի՝ նախատեսված մաքուր ջրի և քիմիապես ոչ ակտիվ հեղուկների
մղման համար: Կալդո ջրի պոմպերն ունեն չժանգոտվող պողպատից կցամասեր, ինչը բացառում
է ցանկացած կոռոզիոն երևույթ , ապահովում պոմպի անխափան աշխատանքը:
Կալդոն ներմուծում է նաև ջրհորներից,
գետերից ջրի մղման միջոցով ջրամատակարարման, ինչպես նաև ջրահեռացման համար նախատեսված
պոմպեր:
Դիզայներական յուրատեսակ լուծումներ, ոճային և գնային բազմազանություն են ապահովում Կալդո
ծորակները: Դրանք պարբերաբար թարմացվում և համալրվում են նոր տեսականիներով և նորաոճ
մոդելներով: Կոռոզիոն և մեխանիկական վնասվածքների նկատմամբ դիմացկուն Կալդո ծորակները
պատրաստված են պղնձի հատուկ համաձուլվածքից, եվրոպական արտադրության կերամիկական միջուկով, ինչն ապահովում է ծորակի անխափան
աշխատանքը մինչև 500.000 անգամ: Կալդո բրենդը շուկայում ներկայացնում է նաև մետաղական
լվացարանների իր հավաքածուն :
Կլոր, քառակուսի, մեկ և երկտեղանի
այս մոդելներն ունակ են ապահովել ցանկացած ոճի
խոհանոցային ինտերիեռի գրավչությունը: Դրանք շահագործվում են բավականին երկար:
Հատուկ մշակման շնորհիվ 0.8 մմ հաստությամբ չժանգոտվող պողպատից Կալդո լվացարանները
գերկայուն են մեխանիկական ազդեցության ու քերծվածքների նկատմամբ, իսկ պողպատի բարձր
որակի շնորհիվ անաղմուկ աշխատանքը երաշխավորված է:
Կալդո ապրանքանիշի անխափան հեղինակության
ապահովման ու առաջմղման գործին լծվել է գրագետ ու պատասխանատու մի ողջ անձնակազմ: Մանրակրիտ
ուշադրությամբ և հետևողականությամբ են ընտրվում արտադրող լավագույն միջազգային մասնագիտացված
ընկերությունները, որոնց հետ գործընկերային փոխվստահություն կա, ապրանքների որակի ապահովման
կայուն երաշխիքներ:
Կալդոյի ապրանքատեսակները բազմիցս
գնահատվել են տեղական մասնագիտացված ցուցահանդեսների շրջանակներում՝ արժանանալով մի
շարք պարգևների և գնահատականների: Նմանատիպ մասնագիտացված ցուցահանդեսներում ընկերությունը
մշտապես սպառողին է ներկայացնում իր նորույթները, գնահատում, վերլուծում է առաջարկի
ու պահանջարկի շուկան, հաստատում իր առաջիկա անելիքները: Այս ամենը վկայում է, որ հայրենական
շուկան արդեն ճանաչել է ու գիտի Կալդոյի առաջարկած ապրանքների ափոփոխ ու կայուն որակը:
Պահանջարկի շուկան նվաճված է, մարքետինգային քայլերն ուղիղ են ու սլացիկ՝ դեպի ճիշտ
թիրախը: Կալդո ապրանքանիշի նվիրյալ պատասխանատուների ձեռքբերումներից մեկն այն է, որ
շինանյութի վաճառքով զբաղվող յուրաքանչյուր կայացած խանութ իր պարտքն է համարում ներկայացվող
շինարարական ապրանքների ցանկում անպայմանորեն ընդգրկել նաև Կալդոյի արտադրատեսականին:
Կալդո ապրանքանիշով հանդես եկող տարատեսակ արտադրանքը
գնորդն այսօր կարող է ձեռք բերել Հայաստանի և ԼՂՀ հանրապետության շիանյութի տարբեր
վաճառակետերում: Բարձրակարգ շինանյութի ներմուծմամբ ու վաճառքով զբաղվող հայաստանյան
առաջատար Նոր Տուն խանութների ցանցում Կալդո բրենդը մասնավորապես ներկայացված է իր ողջ տեսականիով, առանձին տաղավարներով.. Կալդոյի՝ Ջեռուցման և ջրամատակարարման նշանակության
ողջ ատրադրանքի ու աքսեսուարների հետ շահագրգիռ անձինք ու ընկերությունները կարող են
ծանոթանալ Նոր տուն ցանցի տարբեր հասցեներում տեղակայված խանութներում: